ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

ՈՒկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում

ՈՒկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում
18.11.2024 | 14:20

Դոնալդ Թրամփի որդին X-ում գրառում է կատարել` «իմբիցիլ» անվանելով ՌԴ խորքերը հարվածելու թույլտվություն տվողներին։

«Ռազմաարդյունաբերական կոմպլեքսը ցանկանում է 3-րդ համաշխարհային պատերազմ սկսել, նախքան հայրս կկարողանա խաղաղություն հաստատել ու կյանքեր փրկել»,- գրել է նա:

Առաջին հայացքից կրտսեր Թրամփը միանգամայն ճիշտ է, որովհետև Բայդենը որոշումն առնվազն կաշկանդելու է՝ ռուս- ուկրաինական պատերազմը շուտափույթ ավարտելու Թրամփի ցանկությունը:

Ամեն դեպքում, երկու ամիսը քիչ ժամանակ չէ՝ պատերազմում ինչ-որ բան փոխելու համար:

Մյուս կողմից, չբացառենք, որ Բայդենը ոչ թե հակադրվում է Թրամփին, այլ մեծացնում է խաղադրույքը՝ նպաստելով Թրամփի, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հաջողությանը:

Ամեն դեպքում, ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3594

Մեկնաբանություններ